Please enable JavaScript.
Coggle requires JavaScript to display documents.
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ…
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Աշխատանքային պայմանները
Յուրաքանչյուր աշխատող,
օրենքին համապատասխան,
իրավունք ունի
առողջ աշխատանքային պայմանների
անվտանգ աշխատանքային պայմանների
արժանապատիվ աշխատանքային պայմանների
առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման
ամենօրյա և շաբաթական հանգստի
ամենամյա վճարովի արձակուրդի
Սոցիալական ապահովությունը
Յուրաքանչյուր ոք,
օրենքին համապատասխան,
ունի նշված դեպքերում սոցիալական ապահովության իրավունք
մայրության
բազմազավակության
հիվանդության
հաշմանդամության
աշխատավայրում դժբախտ պատահարների
խնամքի կարիք ունենալու
կերակրողին կորցնելու
ծերության
գործազրկության
աշխատանքը կորցնելու
այլ դեպքերում
Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը
Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ,
օրենքին համապատասխան,
ունի արժանապատիվ գոյության իրավունք
Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով
Առողջության պահպանությունը
Յուրաքանչյուր ոք,
օրենքին համապատասխան,
ունի առողջության պահպանման իրավունք
Օրենքը սահմանում է
անվճար հիմնական բժշկական ծառայությունների
ցանկը
մատուցման կարգը
Պետության քաղաքականության հիմնական նպատակները
դրանք են
1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.
3) բնակարանային շինարարության խթանումը.
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
5) ծնելիության և բազմազավակության խթանումը.
6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.
10) տարածքային համաչափ զարգացումը.
11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.
13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.
14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.
15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.
16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով
Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին
և այդ զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործման վերաբերյալ