Please enable JavaScript.
Coggle requires JavaScript to display documents.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ (իրագործման հիմնական երաշխիքներն են…
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հասկացությունը
պետական քաղաքականության համակարգ է
անվտանգության ապահովման
Անհատի
Պետության
Հասարակության
հայ ինքնության պահպանման
կայուն զարգացման
իրագործման հիմնական երաշխիքներն են
պետական կառավարման համակարգի արդյունավետությունը
ժողովրդավարական արժեքների արմատավորումը
դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը
զինված ուժերի մարտունակությունը
անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը
արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը
սոցիալական արդարության ապահովումը
իրավունքի գերակայության ապահովումը
1. ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, դրանց դեմ ուղղված սպառնալիքները
1. ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքները
Անկախությունը
Հայաստանի Հանրապետությունը
ինքնիշխան
ժողովրդավարական
սոցիալական
իրավական պետություն է
Պետության և ժողովրդի պաշտպանվածությունը
ՀՀ-ն ապահովում է
իր տարածքային ամբողջականությունը
սահմանների անձեռնմխելիությունը
բնակչության ֆիզիկական գոյությունը
Խաղաղությունը և միջազգային համագործակցությունը
ՀՀ-ն ձգտում է իր միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացմանը
նպաստում տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովմանը
Հայապահպանությունը
ՀՀ-ն հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը` Հայրենիքում և Սփյուռքում
Բարեկեցությունը
ՀՀ-ն ձգտում է կայուն զարգացման միջոցով բնակչության համար ապահովել կյանքի բարձր որակ
2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները
Խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում
ՀՀ միջազգային հեղինակության ամրապնդումը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը, երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը, այդ թվում` խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային ջանքերին, խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով
Հայապահպանության ոլորտում
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համապարփակ հայեցակարգի մշակումն ու իրականացումը, Սփյուռքի ներուժի համակողմանի համախմբումը
հայագիտական ճյուղերի՝ հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը
ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ, արտերկրում հայկական մշակութային ժառանգության ու նվաճումների արդյունավետ ներկայացումը
Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում
ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը
բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը, բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը
մասնակցությունը վերազգային հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու կեղծված դեղորայքի տարածման, մարդկանց առևտրի, անորակ սննդամթերքի արտադրության և ներմուծման դեմ միջազգային պայքարին
բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների՝ ժամանակակից մոնիտորինգով և կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցներում ներգրավումը, բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսումը, կանխարգելումն ու չեզոքացումը, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովումը
զինված ուժերի մարտունակության, անվտանգության և իրավապահ մարմինների գործունեության արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը
Բարեկեցության ոլորտում
աղքատության հաղթահարումը
խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը
անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման պայմանների ապահովումը
արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականության մշակումն ու կենսագործումը` հատկապես նորարարական զարգացման ուղղությամբ
առողջապահության համընդգրկուն ու արդյունավետ համակարգի զարգացումը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան
Անկախության ոլորտում
մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը և պաշտպանվածությունը
ժողովրդավարական համակարգի զարգացումը և պաշտպանությունը
շուկայական հարաբերությունների խորացումն ու արմատավորումը, տնտեսության գիտատար, ինովացիոն, արտահանմանն ուղղված ճյուղերի խթանումը
սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովումը
էներգետիկայի, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքների հուսալի գործունեության ապահովումն ու պաշտպանությունը
3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները
Արտաքին սպառնալիքներն են
Սահմանամերձ պետությունների տարանցիկ ուղիների խափանումը
ՀՀ-ն արդեն իսկ զգում է Թբիլիսի-Սուխումուղղ. երկաթգծի և Վրաստանից Ռուսաստան տանող ավտոճանապարհների չգործելու հետևանքները: Հայաստանի ազգային անվտանգության համար անմիջական սպառնալիք կարող է դառնալ Իրանի հանդեպ միջազգային հանրության կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառումը
Ռազմավարական դաշինքների թուլացումը կամ ոչ բավարար ներգրավվածությունը դրանց
ՀՀ-ն համարում է, որ ռազմավարական դաշինքներին անդամակցությունը պետք է բացառի դաշինքի մեկ անդամի կողմից մեկ այլ անդամի շահերին հակասող գործողությունները
Էներգետիկ կախվածությունը
Պատճառը
սահմանափակ բնական պաշարներ ունենալը
էներգակիրներ մատակարարող հիմնական գործընկերը
Ռուսաստանի Դաշնություն
Ահաբեկչությունն ու անդրսահմանային հանցագործությունները
ՀՀ-ի համար անմիջական սպառնալիք են ներկայացնում
միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով
զանգվածային ոչնչացման զենքի տարածումն ու տարանցումը
թմրանյութերի տարածումն ու տարանցումը
փողերի «լվացումը»
մարդկանց առևտուրը (թրաֆիքինգ)
Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից
ՀՀ-ն ներգրավված է տարածաշրջանային ենթակառուցվածքային հետևյալ ծրագրերին
Եվրոպական միության (ԵՄ) ՏՐԱՍՍԵԿԱ
ԻՆՕԳԵՅԹ
Նշված ծրագրերից ՀՀ դուրսմղմանը միտված Ադրբեջանի ջանքերը անմիջական սպառնալիքներ են
Համաճարակները և աղետները
Հայաստանի անվտանգության համար սպառնալիք կարող են հանդիսանալ սահմանակից շրջաններում, ինչպես նաև անդրազգային համընդհանուր մահաբեր համաճարակների բռնկումը և բնական ու տեխնածին աղետները
Էթնիկական հակամարտությունները, ներքին բախումները և ռազմական գործողությունները սահմանակից պետություններում
Հայաստանի համար նման զարգացումները կարող են ներկայացնել տարաբնույթ սպառնալիքներ` տարանցիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողություններից մինչև հարևան պետություններում ծավալվող ռազմական գործողությունների անդրսահմանային ներազդեցությունները
Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը
Հայաստան-Սփյուռք կապի թուլացումը, փոխհարստացնող շփման բացակայությունը կարող են վտանգ հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքների համար
Զինված ուժի կիրառումը
ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում
ՀՀ և ԼՂՀ հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ պառնալիքներ են հնչում Ադրբեջանի կողմից
Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայն, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել
Ներքին սպառնալիքներն են
Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը
Քաղաքական համակարգի անկատարությունը
Ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը
Համաճարակները և աղետները
մահաբեր համաճարակների բռնկումը
ավերիչ երկրաշարժերը
այլ բնական ու տեխնածին աղետները
Հասարակության բևեռացումը
Բնապահպանական խնդիրները և բնական պաշարների անարդյունավետ կառավարումը
ՀՀ-ն կարևորում է
լեռնահանքային արդյունաբերության օգտագործման արդյունավետության բարձրացումը
անտառային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը
ջրային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը
Սևանա լճի պահպանումն ու դրա պաշարների գրագետ օգտագործումը
Ուրբանիզացումը
սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցում
գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացում
սահմանամերձ գյուղերի ամայացում
Ժողովրդագրական բացասական միտումները
ցածր ծնելիությունը
հիվանդացության և մահացության դեռևս ոչ ցածր ցուցանիշները
կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները
չկառավարվող և անօրինական արտագաղթը
կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքը
Շուկայական տնտեսության կայացման և ֆինանսաբյուջետային կառավարման մարտահրավերները
արդար մրցակցային միջավայրի ձևավորման ոչ բավարար մակարդակը
բնական մենաշնորհների կառավարման ոչ բավարար մակարդակը
ստվերային տնտեսության մեծ ծավալները
կանխիկ դրամաշրջանառության մեծ ծավալները
Բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը
պետականության հանդեպ պատշաճ հարգանքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը
առողջ ապրելակերպի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը
ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը
ազգային ինքնության աղավաղումը
Ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը
ՀՀ-ն կարիք ունի
լրացուցիչ ճանապարհների
ջրատարների
կապի համակարգերի
Գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը
գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը
միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը
յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը
2. Ներքին անվտանգության ռազմավարությունը
1. Արդյունավետ պետական կառավարում
պետական կառավարման արդյունավետության բարձրացում
քաղաքական համակարգի լիարժեք կայացում
կայունության ապահովում
ժողովրդավարական արժեքների
առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանություն
քաղաքացիական հասարակության զարգացում
2. Բանակաշինություն
ՀՀ զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով
ՀՀ զինված ուժերը մասնակցում են խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային գործողություններին
3. Ազատական տնտեսություն
տնտեսության կայուն աճ
մանր և միջին գործարարության զարգացում
էներգետիկ անկախություն
գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծում
4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ
աղքատության հաղթահարում
բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացում
սոցիալական արդարության արմատավորում
հասարակության բևեռացման վերացում
գիտակրթական համակարգի արդիականացում
կրթության մատչելիություն
հոգևոր-մշակութային ոլորտների շարունակական զարգացում
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ-ն հանդիսանում է
Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը
կողմերի համաձայնությամբ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունը վստահվել է
ԵԱՀԿ Մինսկի խմբին՝
հետևյալ երկրների համանախագահությամբ
Ռուսաստան
ԱՄՆ
Ֆրանսիա
ՀՀ-ն նպատակահարմար չի համարում
միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին
ՀՀ հետամուտ է հակամարտության կարգավորմանը
միայն խաղաղ
փոխզիջումային ճանապարհով
Լեռնային Ղարաբաղը պետք է
աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ
4. Արտաքին անվտանգության ռազմավարություն
1. Միջազգային
2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Եվրոպական կառույցներ
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)
Եվրոպական միություն (ԵՄ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Միջազգային տնտեսական կազմակերպություններ
3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը
Ռուսաստանի Դաշնություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Եվրոպական պետություններ
Մերձավոր Արևելք
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ
1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)
2. Տարածաշրջանային
Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ
Վրաստան
Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետություն
Ադրբեջան
3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ